
👨🏻🎨 Դևիդ Հոքնին այն արվեստագետներից էր, որի անունը վաղուց արդեն արվեստի պատմության դասագրքային սահմաններից դուրս է։ Նրան ճանաչում են պատկերասրահներից ու թանգարաններից դուրս։ Արևով լցված լողավազանները, կյանքում ու արվեստում վառ գույները, բազմաշերտ ստեղծագործական բնույթը նկարչի կերպարը վաղուց արդեն հանել են կաղապարներից։ Նա գիտեր սովորականն ինքնատիպ դարձնելու բանաձևն ու կարողանում էր այդ բանաձևն այնքան հմտորեն կիրառել, որ տպավորություն էր, թե աշխարհը միշտ էլ այդքան գունավոր ու տպավորիչ է եղել, պարզապես մենք չենք հասցրել նկատել։ Հոքնին մահացավ հունիսի 11-ին՝ իր 89-ամյակից մեկ ամիս առաջ։ Նրա թողած ժառանգությունն իսկապես բացառիկ է, չի սահմանափակվում մեկ ժամանակաշրջանի, մեկ ուղղության կամ էլ մեկ տեխնիկայի մեջ։ Նա Բրիտանիայի սիրելի նկարիչն էր, փոփ-արտի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, XX և XXI դարերի ժամանակակից արվեստի առանցքային դեմքը։ Բայց բոլոր այս բնորոշումներն էլ հաճախ բավարար չեն ու չեն ամբողջացնում նրա գործոնն արվեստի աշխարհում։ Ամենակարևորն էլ այն է, որ Հոքնին չէր վախենում ռիսկի դիմել, չէր վախենում գույնից, տեխնոլոգիաներից, չէր վախենում փոխվել։ Ու ամեն անգամ ապացուցում էր, որ նկարչությունն ապրում է, քանի դեռ ստեղծագործողը պատրաստ է նոր հայացք գցել աշխարհին։ #PAN-ը պատմում է մեր օրերի ամենագունեղ ու բացառիկ արվեստագետներից մեկի՝ Դևիդ Հոքնիի կյանքի երանգների ու դրվագների մասին՝