
👑 Հանրության համար առաջնորդը սոսկ անհատ չէ։ Հեռուստատեսային բանավեճերից, նախընտրական հոլովակներից, ինստագրամյան reel-երից ու վիրուսային լուսանկարներից դեռ շատ առաջ տիրակալները, պետական գործիչներն ու հեղափոխականները հստակ հասկանում էին, որ առաջնորդը պետք է մարմնավորի իր գաղափարները, իշխանության իր թեզերն ու պատկերացումները։ Բանակներ առաջնորդելուց ու օրենքներ ընդունելուց շատ ավելի բարդ է ճանաչելի դառնալ մեկ ժեստի կամ հայացքի միջոցով։ Բայց հաջողելու համար սա միշտ էլ պարտադիր պայման է եղել։ Ու սա լավ գիտեին բոլորը՝ Նապոլեոն Բոնապարտից մինչև Ստալին, Լինքոլնից մինչև Չերչիլ, Վիկտորյա թագուհուց մինչև Մուսոլինի։ Քաղաքական կերպարի ստեղծման գաղափարը շատ ավելի հին է, քան ժամանակակից քաղաքականությունը։ Թագավորներն իրենց դեմքերն էին դրոշմում մետաղադրամների վրա, կայսրերը քաղաքները լցնում էին արձաններով, հեղափոխականներն իրենց կերպարը վերածում էին պաստառների, իսկ բռնապետները հնարավոր ամեն տեղ տարածում էին իրենց դիմանկարները, մինչև որ պատկերը գրեթե կրոնական պաշտամունքի էր վերածվում։ Ու ամենևին էլ պատահական չէ, որ պատմական տարբեր ֆիգուրների և քաղաքական գործիչների դիմանկարներն ու լուսանկարները միշտ շատ ավելի խորն ուղերձ ունեն, քան կարող է առաջին հայացքից թվալ։ #PAN-ը ներկայացնում է պատմությանը հայտնի ամենատպավորիչ դիմանկարներից մի քանիսը, որոնք հստակ ուղերձ ու ասելիք են փոխանցել հանրությանը՝