
🖼️ Մեր քաղաքում արվեստասեր հանրությունը պարբերաբար հնարավորություն է ունենում ժամանակավոր ցուցադրությունների միջոցով առավել հագեցած, գունեղ ու տպավորիչ մշակութային առօրյա ունենալ։ #մշակութաPAN֊ն էլ որոշել է այսուհետ առավել հաճախ անդրադառնալ այդ իրադարձություններին ու ներկայացնել հայ արվեստագետների, համադրողների, թանգարանների ու պատկերասրահների մեծածավալ աշխատանքի տարբեր դրվագներ։ Գևորգ Գրիգորյանի՝ Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում կտավները ձեզ կտեղափոխեն տարածական ու զգայական այլ հարթություն։ Բայց արվեստանոց-թանգարանում սրանով չեն սահմանափակվում։ Երկրորդ հարկում ժամանակավոր ցուցադրությունների միջոցով որոշել են հանրահռչակել այլ արվեստագետների ևս: Վերջին ամիսներին բացված «Արվեստով միեղեն. Երվանդ և Մելինե Քոչարներ» ցուցահանդեսը հենց այդպիսի դեպքերից է։ Այն նոր լույսի ներքո է դիտարկում Երվանդ Քոչարի փարիզյան շրջանը, բայց առաջին հերթին փորձում է վերականգնել Մելինե Օհանյանի՝ Մելինե Քոչարի մոռացված, բայց կարևոր ներկայությունը թե՛ մեծ արվեստագետի կյանքում, թե՛ հայ կերպարվեստի պատմության մեջ։ #PAN-ը զրուցել է ցուցահանդեսի համադրողների հետ ու իր արվեստասեր ընթերցողներին է ներկայացնում պատմության ու հանգամանքների բերումով բաժանված, բայց արվեստով միեղեն զույգի պատմությունը՝