
🎨 Յուրաքանչյուր երկու տարին մեկ ռոմանտիկ Վենետիկը փոխում է իր սովորական ռիթմը։ Նեղլիկ փողոցների, զբոսաշրջային անդադար հոսքի ու արվեստագետներին ոգեշնչող փոքրիկ կամուրջների քաղաքը վերածվում է ժամանակակից արվեստի, մեծ գաղափարների ու մշակութային բազմաշերտ ներկայության տարածքի։ Արվեստասերների ու արվեստագետների համար սպասված իրադարձությունը, անշուշտ, Վենետիկի բիենալեն է՝ աշխարհի ամենահեղինակավոր, երկարակյաց և ամենամեծ ազդեցությունն ունեցող ժամանակակից արվեստի ցուցահանդեսներից մեկը։ Այն անվանում են արվեստի աշխարհի Օլիմպիական խաղեր ու, եթե անկեղծ խոսենք՝ բիենալեն իսկապես նույնքան կարևոր է արվեստի աշխարհի համար: Թագավորական հոբելյանից մինչև ժամանակակից արվեստի գլխավոր իրադարձություն՝ #PAN-ը պատմում է Վենետիկի բիենալեի ստեղծման, ընթացքի, Հայաստանի ու աշխարհի մասնակցության մասին՝