
📸 Այս օրերին Կաննի կինոփառատոնի մասին կարդում ու լսում ենք ամենուր, կարմիր գորգի, հատուկ ընտրված զգեստների: Վայրկյանների ընթացքում տարածվող լուսանկարների ու սոցիալական մեդիայում անվերջ պտտվող տեսանյութերի միջոցով, կարծես, մենք էլ ներկա լինենք տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկին։ Կադրերում էլ գրեթե միշտ ամեն բան հաշվարկված ու պլանավորված է, վերահսկվող ու գրեթե անթերի։ Դերասաններն էլ շատ լավ գիտեն, որ ցանկացած ժեստ, հայացք կամ պատահական շարժում կարող է անմիջապես հայտնվել համացանցում, վերածվել սկանդալային վերնագրի, քննարկման կամ անգամ իրական սկանդալի։ Բայց մի ժամանակ Կաննը, ինչպես ցանկացած այլ բան, որին համացանցն ու նոր տեխնոլոգիաները դեռ չէին դիպչել, շատ ավելի ազատ, կենդանի ու անկաշկանդ միջավայր ուներ։ Լուսանկարիչ Ռիչարդ Բլանշարդի սև ու սպիտակ կադրերում հենց այդ կինոփառատոնն է։ Նրա լուսանկարները ժամանակի վկայությունն են և արտացոլում են ամեն բան՝ աստղային փայլն ու հմայքը, անկեղծությունը, երբեմն էլ մի փոքր «անհարմար» պահերը։ Մի խոսքով՝ կարմիր գորգից այն կողմ մարդկային behind the scenes-ը, որը պաշտոնական լուսանկարներում հազվադեպ է երևում։ Սիլվեստր Ստալոնեից ու Մուհամմեդ Ալիից մինչև Ջոնի Դեփ և արքայադուստր Դիանա․ #PAN-ն այս անգամ անդրադառնում է Կաննի կինոփառատոնը հավերժացրած լուսանկարիչներից մեկի՝ Ռիչարդ Բլանշարդի՝ պատմություն դարձած լուսանկարներին՝