
🏞️ Եվրոպական արվեստում բնությունը երկար ժամանակ ընկալվում էր որպես պատմական, կրոնական կամ դիցաբանական սյուժեների ֆոն։ Ջոն Կոնստեբլն արվեստագետի իր տեսակով և էությամբ դեմ էր դրան, հետևաբար վերաիմաստավորեց գեղանկարչության մեջ բնապատկերի դերը։ Ստեղծեց տեսողական մի նոր լեզու, որի հիմքում բնության անմիջական դիտարկումն էր և առօրեականի մեջ գեղեցկությունը բացահայտելու ձգտումը։ Նկարչի 250-ամյա հոբելյանի առթիվ հրատարակված բացառիկ աշխատությունը ներկայացնում է Կոնստեբլի՝ բոլոր եղանակների նկարչի ստեղծագործական մղումները։ Առհասարակ, Կոնստեբլի արվեստին բնորոշ է բնության ամբողջական, ներդաշնակ ընկալումը, կոմպոզիցիայի բնականությունը, գույների մաքրությունն ու թարմությունը: Բնանկարիչը հրաժարվել էր բնությունն իդեալականացնելու կամ դրամատիզացնելու ավանդույթից և փորձում էր այն ներկայացնել այնպես, ինչպես իրականում տեսնում էր։ Կտավում մարդու բնական միջավայրն էր, որտեղ ներդաշնակորեն միաձուլվում էին աշխատանքը, գյուղական կենցաղը և տարվա եղանակների անընդհատ փոփոխությունը։ Չափազանցություն չի լինի նշել, որ նրա ստեղծագործությունները դարձան անգլիական ռոմանտիզմի նվաճումներից, իսկ բնանկարները մեծ ազդեցություն ունեցան Բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչների և հետագայում նաև իմպրեսիոնիստների վրա։ #PAN-ը ներկայացնում է Կոնստեբլի արվեստի գլխավոր վրձնահարվածները, որտեղ բնությունը բնավորություն ունի, իսկ երկինքը «գործող անձ» է՝