
🧠 Երևի թե ակնհայտ է, որ ստեղծագործելու համար մեկ համընդհանուր բաղադրատոմս չկա։ Բեթհովենը ապավինում էր կարգապահությանը, Դալին իր ոգեշնչումը փնտրում էր իրականության ու երևակայականի սահմանագծին, Մուրակամին` բացառիկ գործեր ստեղծում միօրինակ առօրյայի պայմաններում, Մայա Էնջելոուն լռություն էր փնտրում հյուրանոցների դատարկ համարներում, Ջորջիա Օ’Քիֆի մենությունն էլ Նյու Մեքսիկոյի անապատում էր գույն ու ձև ստանում։ Մեծ արվեստագետների, կոմպոզիտորների ու գրողների առօրյայից մի գլխավոր դաս կարելի է քաղել՝ նրանցից յուրաքանչյուրը փնտրում ու գտնում էր հենց իրեն հարմար աշխատանքային ու ստեղծագործական ռեժիմը։ Առհասարակ, մենք սիրում ենք երևակայել ու պատկերացնել, թե ինչպես են ծնվել արվեստի մեծ գործերը, թե այդ ինչ խորհրդավոր ներշնչանքի արդյունք են դարձել։ Գուցե կոմպոզիտորը գիշերվա կեսին արթնացել է ու միանգամից նոտայագրել այդ պահին գլխում հայտնված մի ամբողջ սիմֆոնիա, կամ էլ նկարիչը տեսիլք է ունեցել և շտապել դեպի կտավը, բանաստեղծն էլ համբերությամբ սպասել է, մինչև անհասանելի «մուսան» որոշի այցելել։ Բայց պատմական աղբյուրներն այլ պատկեր են ցույց տալիս։ Այնպես որ՝ մտայնությունը, թե ստեղծագործական ընթացքը միայն ինքնաբուխ պահերից է կախված, ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն։ Իրականում դրա հիմքում խնամքով ձևավորված սովորություններն են։ Եվ ահա՝ #PAN-ը պատմում է այն արվեստագետների մասին, որոնք դեռ չէին լսել բազմաչարչար «մոտիվացիա» բառը, չէին սպասում մուսային ու ստեղծագործում էին շատ հստակ պայմաններում՝