
📚 Կանանց (ինչպես նաև տղամարդկանց) հետ կապված կարծրատիպերը շատ են, հատկապես՝ երիտասարդ ու գեղեցիկ կանանց։ Օրինակ՝ ամենատարածված պնդումը, որն իրենց թույլ են տալիս հիմնականում արսենմարԿարյանանման առանձնյակները, այն է, որ գեղեցիկ կանայք այդքան էլ չեն փայլում ուղեղով, սեքսուալ ու համարձակ կանանց կյանքում զարդերն ու թանկարժեք իրերն առաջնային են, իսկ, օրինակ` գրքերն ընդհանրապես տեղ չունեն։ Անալիտիկ մտածողության տեր մարդիկ իհարկե հասկանում են, որ նման ընդհանրացված ու վիրավորական պնդումներ անելն առնվազն ծիծաղելի է և ավելի շատ ընդգծում է դրանք անողի սահմանափակ լինելը։ Ինչևէ, այսօր #PAN-ի մեր կարդալիքով ուզում ենք հերթական անգամ կոտրել այդ հիմար կարծրատիպը՝ պատմելով երիտասարդ ու հաջողակ գեղեցկուհի երգչուհի Դուա Լիպայի մասին, որն ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել, և այդ ամենի մեջ մեծ տեղ է հատկացնում ընթերցանությանը։ Կարդացեք նրա գրական ակումբի, վերջերս ստեղծված գրադարանի ու արգելված գրականությունը պաշտպանելու և Gen-Z-ի մեջ կարդալու հանդեպ սերն արթնացնելու ջանքերի մասին՝
Օրերս ԱՄՆ-ում կայացավ հերթական BET Awards մրցանակաբաշխությունը։ Ինքնին ռասիզմի դեմ ուղղված և սևամորթ արտիստների ստեղծագործական ներդրումն ու դերն ընդգծելուն ուղղված այս յուրահատուկ մրցանակաբաշխությունը, այնուամենայնիվ, իր մեջ որոշակի ռասիստական տարր ունի. պատկերացրեք՝ մի ամբողջ մրցանակաբաշխության, մի այսպիսի կարևոր միջոցառման հիմքում հենց ռասայական պատկանելիությունն է։ Մի կողմից՝ պատճառները պարզ են ու հասկանալի. տասնամյակներ շարունակ աֆրոամերիկացիները զրկված են եղել մրցանակներ ստանալու հնարավորությունից և ավելի քիչ են եղել ներկայացված հեռուստատեսությամբ, ֆիլմերում ու մշակույթում։ Այսօր էլ դեռ ամեն ինչ միանշանակ ու հարթ չէ, բայց մի ամբողջ «սևամորթ» մրցանակաբաշխությունն էլ միանշանակ չի ընկալվում։ Ինչևէ, եկեք մի պահ մոռանանք մաշկի գույնի մասին ու կենտրոնանանք շոուի վրա, որը փայլուն էր, հատկապես վերջում Cardi B-ի տպավորիչ ելույթը, որը հիշեցրեց, թե ինչու են երգչուհուն հիփ-հոփի թագուհի համարում՝