AM

Երբ «սև ուրբաթին» զեղչով ստացվում է գնել միայն հին հավաքածուն, բայց դու գոհ ես

-ի հետ
#229
27 Նոյեմբեր 2026

Երբ «սև ուրբաթին» զեղչով ստացվում է գնել միայն հին հավաքածուն, բայց դու գոհ ես

Տարածել

👄 Վստահ ենք` եթե որևէ խոշոր ընկերության կին ղեկավարի արտամուսնական կապի մասին տեղեկությունը քննարկվեր ԱՄՆ նախագահի մակարդակով, աշխարհն այդ կնոջը չէր ների, առավել ևս՝ երկրորդ շանս չէր տա։ Վստահ ենք, բայց այս պահին դա ապացուցել չենք կարող։ Սակայն քանի որ սա man’s world է, Nvidia-ի CEO Ջենսեն Հուանգի արտամուսնական կապը հնարավոր չին լրտեսուհու հետ թեև անվերջ քննարկվեց ու մեծ սկանդալի պատճառ դարձավ, միևնույն է՝ ներվեց նրան. Թրամփի, Մասկի և աշխարհի այլ ուժեղների աջակցությամբ Հուանգը վերադարձավ իր պաշտոնին, ավելին՝ նրան դիմավորեցին որպես իսկական հերոսի։ Մենք իհարկե դեմ ենք անձնականն ու գործնակը խառնելուն և մարդուն կյանքի մեկ դրվագով անարգանքի սյանը գամելուն, բայց այս «անարդարությունը» շատ ակներև է։ Ինչևէ, ինքնուրույն արեք ձեր եզրակացությունները՝

Իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

  • 👨🏻‍🎤 Եթե առաջ գինու բաժակը ձեռքին՝ Մելաձե լսող ու հետն ինքնամոռաց երգող կինը մամայի ընկերուհին էր, ապա այսօր դա արդեն դու ես՝ գեղեցիկ, կայացած, «սալյուտ, Վեռա՜»-ն անգիր իմացող. առաջիկա երևանյան համերգներից միայն դեկտեմբերի 1-ին են տոմսեր մնացել՝ https://o.pn.am/arMMhU
  • 🎚️ Իսկ եթե դեռ չափազանց երիտասարդ եք նման նոստալգիկ ժամանցի համար, ամսի 27-ին գնացեք «Հայֆիլմ», որտեղ Reika նախագծի առաջին ռեյվն է լինելու. կգործի 4 սթեյջ, կնվագեն մերոնք, վրաց և ուզբեկ արտիստներ՝ https://o.pn.am/srZOd4
  • 🎛️ Ամսի 28-29-ին էլ մի մեծ իվենթ է սպասվում Motor-ում. կմիավորվեն Rambalkoshe-ն, 140 crew-ն, Proun շարժումն ու Kitchen Lab-ը և կապահովեն երկօրյա հագեցած վիզուալ ու աուդիո ծրագիր՝ լիքը դիջեյներով և լազերային ինստալացիայով (խորհուրդ ենք տալիս բաց չթողնել)՝ https://o.pn.am/AHc91U
  • 👩🏻‍🎤 Կիրակի անսպասելի իվենթ կա հին ու բարի Process-ում, որի միջավայրն իր ներկայությամբ կլցնի Շուշան Պետրոսյանը (!). Մհեր Խաչատրյանի թեթև ձեռքով կազմակերպվում է երգչուհու «Այսպես տեսա» ալբոմի ունկնդրումը՝ https://o.pn.am/onJQjy
  • 🎸 Ռոքի սիրահարներին շաբաթ օրը սպասում են ToneLab-ում, որտեղ Vanakan խումբը կներկայացնի իր երկար սպասված դեբյուտային ալբոմը՝ Eposner անվանումով՝ https://o.pn.am/UgOrJI
  • 🎻 Նույն օրը կարող եք գնալ Ֆիլհարմոնիա, որտեղ Mystery Ensemble-ը կներկայացնի
  • Կինոկոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի ամենասիրված սաունդթրեքերը՝ «Հարրի Փոթերից» մինչև «Շինդլերի ցուցակ»՝ https://o.pn.am/JVFgzd
  • 🩰 Հաջորդ օրն էլ Օպերայում կարող եք վայելել այդքան պահանջված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի երաժշտությունն ապահովում է «Հող Արթուն» էթնո-էլեկտրո դուետը՝ https://o.pn.am/halDdP
  • 🎹 Նույն օրը «Արամ Խաչատրյանում» կլինի ջազային տրամադրություն, որը կապահովի լեգենդար Մալխաս ջազ տրիոն՝ https://o.pn.am/MrMryv
  • 🎶 Իսկ դեկտեմբերի 3-ին նույն համերգասրահում կտոնեն «Զարթոնք»-ի 35-ամյակը, ինչը նշանակում է, որ կլսեք բազում-բազում հայտնի արտիստների կատարումներ՝ https://o.pn.am/LLVcJD
  • 🎙️ Եվ մեկ կարևոր իվենթ. հաջակցություն կինոռեժիսոր Արթուր Սահակյանի միջոցառումները շարունակվում են, ուստի ամսի 2-ին կարող եք ունենալ ձեր ներդրումը՝ վայելելով մի շարք կոմիկների սթենդափ համերգը՝ https://o.pn.am/U9Bjts
  1. 🎁 Ու դե չմոռանանք, որ Ամանորին բան չմնաց. իսկ որտե՞ղ անցկացնել նախատոնական ու տոնական օրերը, եթե ոչ հեքիաթային Դիլիջանում, որտեղ Green Rock-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ից կբացվի Սուրբծննդյան տոնավաճառ, իսկ հանգստյան օրերին կլինեն տոնական միջոցառումներ՝ https://o.pn.am/clxVZ7
  1. 📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք կիրակի օրը գնալ Ari Stand-Up ակումբ, որտեղ բոլորի «լյուբիմչիկ» Արթուր Չապարյանը հանդես կգա իր մենահամերգով. կլինեն թե՛ հին, թե՛ նոր կատակներ՝ https://idram.app.link/Idram_PAN
Տարածել