
👄 Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն ԱԲ-ն ու չին լրտեսուհին։ Այս հարցն արդեն մի քանի օր է՝ հուզում է ամբողջ աշխարհին։ Օրերս ԱՄՆ-ում հայտնի է դարձել բոլոր ժամանակների ամենաթանկ ադյուլտերի մասին. աշխարհի ամենամեծ կապիտալով (արդեն ոչ, հա-հա) ընկերության՝ Nvidia-ի համահիմնադիր ու արդեն նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն իր ընկերության աշխատակիցներին հայտնել է, որ արտամուսնական կապի մեջ է մտել չին լրտեսուհու հետ։ Սկանդալը հասել է մինչև Թրամփ, քանի որ այստեղ հարցը ոչ թե պարզապես Հուանգի տարիքային ճգնաժամի ու նրա կնոջ հիասթափության մեջ է, այլև՝ ԱՄՆ ազգային անվտանգության։ Ընդամենը մի քանի օրում Nvidia-ն կորցրել է իր կապիտալի զգալի մասը՝ ամենաթանկ ընկերության տեղը զիջելով Apple-ին, իսկ հենց ինքը՝ Հուանգը կորցրել է զբաղեցրած պաշտոնը, տրիլիոնավոր դոլարներ, արժանապատվությունն ու հանգիստ ապագայի հեռանկարը։ Սկանդալի հյութեղ մանրամասները՝ #PAN-ի կարդալիքում՝