AM

Մինչ Արետան կշտամբանքով նայում է ԱԺ ծեծկռտուքի մասնակիցներին, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

-ի հետ
#225
30 Հոկտեմբեր 2026

Մինչ Արետան կշտամբանքով նայում է ԱԺ ծեծկռտուքի մասնակիցներին, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

Տարածել

🔥 Սերբական արտհաուսը նոր մակարդակի է հասել, որը չէինք կարող պատկերացնել անգամ Կուստուրիցայի կամ նույնիսկ Կուշտունիցայի ֆիլմերում. ուսանողները հաղթել են քաղաքական ընտրություններում։ Այո, Սերբիայում վերջերս արտահերթ ընտրություններ էին, որոնք ավարտվեցին անփոխարինելի թվացող Վուչիչի պարտությամբ, որն անակնկալ դարձավ նախ և առաջ հենց նրա համար։ Ու եթե Ֆրանսիայում ուսանողական բողոքի ակցիաները վերածվել են բրենդային խանութների թալանի, ապա Սերբիայում այդ նույն ուսանողական ակցիաները կարծես ավելի զգալի ու լուրջ արդյունքների են բերել, քան Դիորի պայուսակներ հանկարծակի ձեռք բերած մի քանի միգրանտ։ #PAN-ի կարդալիքից կարող եք իմանալ՝ ինչից սկսվեց ամբողջ պատմությունը, ինչպես Վուչիչը որոշեց պահպանել «իր հագով լարված վարչապետական կոստյումը», և ինչպես վերջում «մերկ» մնաց՝

Անցնենք մեր իվենթներին․

  • 🎶 Ավարտին է մոտենում COP17-ը, իսկ դա նշանակում է, որ նորից կարող եք ձեր բալիկներին ուղարկել դպրոց ու էլ չմտածել՝ ինչ անել հետները. և դա նշելու համար արժե ամսի 31-ին գնալ Կասկադ՝ փակման համերգին, որի հատուկ հյուրը կլինի Տիգրան Համասյանը՝ https://o.pn.am/08bHE0
  • 🧟‍♂️ Նույն օրը նաև մի շարք сатанаякан իվենթներ կան՝ Հելոուինն է (Արմեն Հարեյանի ականջը կանչի). ուստի կարող եք գնալ The Gate և հայտնվել Ջեքսոնի Thriller-ում՝ https://o.pn.am/dqSF4o
  • 🎃 Կամ գնալ ՊԷՈՒ ու, ամենից զատ, նաև վայելել հատուկ այդ օրվա համար նախատեսված drag ներկայացումները՝ https://o.pn.am/fP0Yr1
  • 🪾 Կամ էլ տոնել այդ օրն անսպասելի վայրում՝ Բուսաբանական այգում, որի խորհրդավոր միջավայրն էլ ավելի խորհրդավոր կդառնա տարոլոգների, թեմատիկ մրցույթների և այլ հելոուինյան անելիքների շնորհիվ՝ https://o.pn.am/cSS5so
  • 🎛️ HOW-ում ևս նշելու են Հելոուին. երկու սթեյջում էլ խոստումնալից լայնափ է՝ https://o.pn.am/NpdTNp
  • 🎚️ Եվ դե իհարկե ի՞նչ satanayakan ton առանց Հայֆիլմի ռեյվի. այդ օրվա համար մշտապես մութ լոկացիան էլ ավելի մութ է դառնալու, և երեք սթեյջում կնվագեն բազում սիրված արտիստներ՝ https://o.pn.am/3KPPVL
  • 🤘 Սա թերևս լավագույն օրն է ռոք բենդի 11-ամյակը տոնելու համար. Հենց այդպես էլ մտածել են Mad Nation խմբի անդամներն ու որոշել հավաքվել ToneLab-ում, դուք էլ միացեք նրանց՝ https://o.pn.am/PAaNUs
  • 🪊 Անսպասելի անցում անենք ջազի. լեգենդար Ազնավուրի սիրված երգերը պետական ջազ նվագախմբի ու հայտնի երգիչների ջազային մեկնաբանությամբ կարող եք լսել ամսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ https://o.pn.am/HPhh9N
  • 🎹 Նույն օրը ջազային է լինելու նաև Սունդուկյանի անվան թատրոնում, որտեղ ջազից զատ, կհնչի նաև պոեզիա. երաժշտությունը կապահովի Վահագն Հայրապետյանը՝ https://o.pn.am/BaDGFJ
  • 🎙️ Իսկ մեր ընթերցողների ավելի հասուն սերնդին առաջարկում ենք նոյեմբերի 4-ին գնալ Ստանիսլավսկու թատրոն, որտեղ Գենադի Խազանովի ստեղծագործական երեկոն է լինելու. ԱԺ-ի ելույթների չափ հետաքրքիր ու էքշենով լի չէ, բայց այնուամենայնիվ՝ https://o.pn.am/yiLwuN
  1. 📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ամսի 31-ին գնալ Երևանի երկաթուղային կայարան, որտեղ մեծ իվենթ է սպասվում. PARADIGM EXPRESS-ը կմիավորի դիջեյների Հայաստանից, ՌԴ-ից, Իտալիայից և այլ երկրներից՝ https://idram.app.link/Idram_PAN

📷 Լուսանկարից մի քիչ զզվանքով ու «վայ, թաղեմ հորդ ազիզը» հայացքով մեզ է նայում սոուլի թագուհի Արետա Ֆրանկլինը։ Մենք ևս կիսում ենք նրա հույզերը, քանի որ տեսել ենք ԱԺ-ից անչափ տպավորիչ ու հուզիչ կադրեր, ինչպես նաև՝ դրանց արձագանքները։ Բայց եկեք չխոսենք տխուրի մասին։ Թեև լուսանկարում տարեց Արետան է, ուզում ենք՝ վայելեք հեռավոր 1971 թվականի նրա ելույթը Սան Ֆրանցիսկոյի Fillmore West-ում։ Դրա ալբոմը հետագայում ճանաչվել է կենդանի ելույթի լավագույն ձայներիզներից մեկը երաժշտության պատմության մեջ՝ անմահացնելով երգչուհուն իր կենդանի, էքսպերիմենտալ ու շատ յուրահատուկ կատարման պահերին։ Իսկ համերգի ընթացքում Ռեյ Չարլզի անակնկալ հայտնվելն էլ ավելի տպավորիչ է դարձրել այն՝

Տարածել