
🔥 Փարիզը կրակների մեջ է, և ոչ միայն Փարիզը՝ ֆրանսիական քաղաքների մեծ մասը։ Ֆրանսիացիք ավանդաբար բողոքում են ինչ-որ բաներից, ու ավանդաբար անում են դա մեծ թափով։ Դպրոցականներից սկսված բողոքի ակցիաները բավականին կարճ ընթացքում ընդգրկեցին բնակչության այլ խմբերի, իսկ ինչ-որ պահից դուրս եկան վերահսկողությունից ու վերածվեցին զանգվածային անկարգությունների։ Բոլորդ վստահաբար տեսել եք բազում տեսանյութեր, որտեղ ցուցարարները, հաճախ ակնհայտ ոչ դպրոցական (ու ակնհայտ ոչ եվրոպական արտաքինի) վնասում են քաղաքային գույքը, կռվում ոստիկանների հետ ու թալանում խանութներ։ Երկրով մեկ հազարավոր խանութներ են դատարկվել, այդ թվում՝ ամենաթանկ բրենդների բուտիկները։ Հատկապես տխուր է, որ ավերվել ու այրվել են որոշ պատմական շինություններ։ #PAN-ի կարդալիքից կիմանաք բոլոր մանրամասները՝
📷 Հեռավոր 2012-ին, երբ մեր էքս-փեսա Քանյե Ուեսթն ու Jay-Z-ն Փարիզում համերգի ընթացքում ավելի քան 10 անգամ նոնստոպ կատարեցին իրենց հայտնի՝ Ni**as in Paris հիթը, ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ 2026-ին սա կարող է դառնալ կիսառասիստական մեմ, որովհետև Փարիզի այսօրվա ավիրածությունների հետևում նաև բազում միգրանտներ կան, որոնց մաշկի գույնը կարող եք գուշակել 1 անգամից։ Բայց մենք այս «սև» հումորներին չենք միանում, պարզապես լավ (իրականում՝ վատ) առիթ էր` հիշելու այս լեգենդար կատարումն ու մեկ անգամ էլ վայելելու այն՝ մտովի տեղափոխվելով ավելի անդարդ տարիներ՝