
🙋🏻♂️ Մարդկանց մեծ մասը կյանքի այս կամ այն փուլում ունենում է ինքնասպանության մասին մտքեր՝ թեկուզ թռուցիկ, թեկուզ պահի ազդեցության տակ, թեկուզ անլուրջ, բայց ունենում է։ Բարեբախտաբար, այդ մտքերն իրականացնում են միայն եզակիները, ցավոք՝ հաճախ երիտասարդ, տաղանդավոր, անհոգ և ուրախ թվացող մարդիկ։ Օրերս հայտնի դարձավ, որ աշխարհով մեկ միլիոնավոր երկրպագուներ ունեցող Breaking Bad լեգենդար դարձած սերիալի աստղերից մեկը՝ գլխավոր հերոս Ուոլթեր Ուայթի պատանի որդու դերը խաղացած դերասան Ար Ջեյ Միթն է կյանքին վերջ դրել։ Իր կերպարի պես ցերեբրալ պարալիչ ունեցող երիտասարդ դերասանն ընդամենը 34 տարեկան էր։ Ցավալի լուրը մեծ հարված դարձավ ոչ միայն դերասանի հարազատների և սերիալի նրա կոլեգաների համար, այլև միլիոնավոր հանդիսատեսների, որոնք սիրում ու գնահատում էին Ուոլթեր Ուայթ կրտսերի կերպարը և դերասանի փայլուն խաղը։ #PAN-ի այսօրվա տխուր կարդալիքը երիտասարդ դերասանի, նրա անցած ուղու և ինքնասպանության մասին է՝
📷 Ո՞վ է թաքնվում այս դիմակի տակ. լավ, չենք թողնի՝ շատ տանջվենք, հուշենք՝ մի ցանկալի տղամարդ է։ Ի դեպ, այս նյութի վրա աշխատելիս խմբագրությունում որոշակի վեճ եղավ. արական սեռի ներկայացուցիչները պնդում էին, որ ցանկալի բնորոշումը միանշանակ չէ, իգական սեռն էլ վստահ էր, որ Թոմ Հարդին, որի մասին խոսում ենք, միանշանակ սեքսի է, և ոչ միայն կանանց, այլև՝ շատ տղամարդկանց համար։ Հոլիվուդյան ամենաբրուտալ դերասաններից մեկը, մաչիստական դերերից զատ, այժմ նաև մուտք է գործել անդերգրաունդ ռեփի խիստ տղամարդկային և բրուտալ աշխարհ։ Օգոստոսի վերջին լույս է տեսել Czarface Meets Frankie Pulitzer ալբոմը, որտեղ Frankie Pulitzer-ը հենց Հարդին է։ Ալբոմը ջնջում է հիփ հոփի և կոմիքս մշակույթի միջև սահմանները՝ նորովի բացահայտելով մեզ համար Թոմ Հարդիին՝