AM

Երբ ուղղակի սպորտիվկով խարեբ ես ու դեռ չգիտես, որ մի 20 տարուց Ջեյմս Բոնդի կոստն ես հագնելու

-ի հետ
#228
20 Նոյեմբեր 2026

Երբ ուղղակի սպորտիվկով խարեբ ես ու դեռ չգիտես, որ մի 20 տարուց Ջեյմս Բոնդի կոստն ես հագնելու

Տարածել

🕴️ Ասում են՝ Ռոբը (իսկ քանի որ այս տողերի հեղինակը Twilight-ի վրա մեծացած միլենիալ է, կարող է իրեն այսպիսի ֆամիլյարություն թույլ տալ Ռոբերտ Փաթինսոնի մասին խոսելիս) այսքան տարի խաղում է բազմաժանր ֆիլմերում, մարմնավորում ծայրահեղ տարբեր ու բարդ կերպարներ, մի խոսքով՝ անում է ամենը, որպեսզի բոլորս մոռանանք, որ նա պարզապես փայլող վամպիր Էդվարդ Քալենն է, բայց մենք ամբողջ աշխարհով պնդաճակատորեն չենք մոռանում։ Ինչևէ, այժմ Ռոբն արդեն ոչ միայն հասել է Բեթմենին, այլև մարմնավորելու է աշխարհի ամենացանկալի տղամարդկանցից մեկին՝ Բոնդին (և հուսով ենք, որ Բոնդի ընկերուհու դերը չեն վստահի Քրիսթեն Սթյուրտին)։ Եթե սա էլ չօգնի մարդկանց, հատկապես որոշ սնոբ տղամարդկանց մոռանալ, որ Փաթինսոնն ավելին է, քան պարզապես արնախում, չգիտենք, լուրջ, չգիտենք։ Ռոբին մաղթում ենք հաջողություն, իսկ ձեզ՝ հաճելի ընթերցում. վայելեք նրա այդ հաջողության մասին պատմող մեր կարդալիքը՝

Իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

  • 🤖 Սկսենք աշնան ամենատեխնոլոգիական միջոցառումից. այս տարի Digitec-ը մի քիչ ուշ են անցկացնում՝ նոյեմբերի 20–22-ին, ուստի արդեն ցրտոտ կլինի. Բայց դա չի խանգարի ավելի քան 200 ընկերության մասնակցել, իսկ բանախոսներ են սպասվում անգամ խայտառակ եղած NVIDIA-ից՝ https://o.pn.am/pTF4CV
  • 🎶 Ամսի 21-ին էլ կանցկացվի Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը, որի շրջանակում կարող եք ոչ միայն լսել զեկույցներ ու պանելային քննարկում, այլև՝ ջազմենների ելույթներ՝ https://o.pn.am/ndSdww
  • 🎷 Եվ այդ օրերին Ուլիխանյանում ընթացող JazzJans Festival-ի շրջանակում՝ ամսի 20-ին ու 21-ին, կարող եք լսել Իռակլի Չոլաձեի ու Ռեսո Քիքնաձեի քվինտետները՝ https://o.pn.am/c0GFoH
  • 🪊 Նոյեմբերի 21-ին Օպերայի փոքր համերգասրահում Arm Strong Big Band-ը կներկայացնի «Բաբաջանյան Թրիբյութ» համերգային ծրագիրը՝ ջազային մեկնաբանությամբ կատարելով Բաբաջանյանի երաժշտությունը՝ https://o.pn.am/mZsQFa
  • 🎼 Իսկ դրա հաջորդ օրը ոչ միայն Բաբաջանյանի, այլև Մանսուրյանի ու Ազնավուրի երաժշտությունը կարող եք լսել Արամ Խաչատրյանում հերթական «Եռալեգենդ» երեկոյի շրջանակում՝ https://o.pn.am/tjIrSR
  • 🎵 Քանի խոսք գնաց լեգենդար կոմպոզիտորներից, ասենք, որ ամսի 20-ին նույն վայրում կլինի Երվանդ Երկանյանի 75-ամյակին նվիրված համերգ՝ https://o.pn.am/5tKjFs
  • 🎤 Իսկ ամսի 21-ին դահլիճը կլցվի աշխարհահռչակ Enigma նախագծի նշանավոր անդամ Էնդրյու Դոնալդսի մոգական ձայնով՝ https://o.pn.am/QJyBc3
  • 🔊 Լավ նորություններից. ուրբաթ օրը «Ցայգ» ֆոլկ/պրոգ խումբը նշում է իր 7-ամյակը, իսկ դա նշանակում է, որ ToneLab-ը կլցվի երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների սիրված կատարումներով՝ https://o.pn.am/kfcaL1
  • 🎛️ Մի քիչ ավելի պակաս երիտասարդ, բայց անչափ տաղանդավոր ու վաղուց կայացած երաժիշտների էլ կարող եք լսել ամսի 25-ին Բաբաջանյան համերգասրահում. Room Tone նախագիծը կմիավորի էլեկտրոնային երաժշտությունը, հայկական փողային գործիքներն ու թավջութակը՝ https://o.pn.am/G5y3bJ
  • 👨‍🎤 Իսկ հաջորդ օրը գնացեք ռեփ համերգի, անգամ եթե ռեփ չեք լսում, քանի որ մի խումբ հայ ռեփերներ կմիավորվեն` հաջակցություն կինոռեժիսոր Արթուր Սահակյանի՝ https://o.pn.am/NWBdE9
  1. 🥾 Ամսի 28-ին էլ գնացեք քայլելու, բայց ոչ թե խցանված ու ցեխոտ փողոցներով, այլ Դիլիջանում այդ օրը Green Rock-ի թեթև ձեռքով բացվող նոր՝ 3,5 կմ երկարությամբ արշավուղով, որն անցնում է Դիլիջան ազգային պարկով ու կոչվում է Mountain Friendship Route, իսկ դա նշանակում էր, որ արժե արշավի գնալ սիրելի ընկերների հետ՝ https://o.pn.am/Uz8WC4
  1. 📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ամսի 21-ին գնալ «Արամ Խաչատրյան» համերգասրահ, որը կլցվի աշխարհահռչակ Enigma նախագծի նշանավոր անդամ Էնդրյու Դոնալդսի մոգական ձայնով՝ https://idram.app.link/Idram_PAN
Տարածել