
🏟️ Ֆուտբոլային քննարկումները չեն դադարում այս օրերին։ Ռոնալդուն հայտարարեց կարիերայի ավարտի մասին, բայց մենք կպատմենք մեկ այլ՝ ավելի ողբերգական դեպքի մասին. իսպանական Տեներիֆեի և Անդորրայի միջև խաղի ընթացքում՝ հենց մարզադաշտում, մահացավ իսպանացի 30-ամյա ֆուտբոլիստ Խեսուս դե Միգելը։ Հակառակորդ թիմի դարպասապահի անզգույշ և ուժգին հարվածի հետևանքով Տեներիֆեի հարձակվողը ստացավ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դեպքից մի քանի ժամ անց մահացավ՝ այդպես էլ ուշքի չգալով։ Ամբողջ ֆուտբոլային աշխարհը սգում է խաղացողի մահը, իսկ սցցանցերում ակտիվ հետևում են դեպքի զարգացումներին, հատկապես՝ մեղավոր դարպասապահին սպասվող հետևանքներին։ #PAN-ն այս կարդալիքով պատմում է ոչ միայն օրերս տեղի ունեցածի, այլև տարբեր տարիներին մարզադաշտում գրանցված դժբախտ պատահարների մասին՝
📷 Նախորդ շաբաթը լի էր իրադարձություններով՝ ԱԺ-ում էպիկ խփոցուց ու աթոռակռվից (բառի բուն իմաստով) մինչև ամենամյա հելոուինյան ճակատամարտ, որի մի կողմում դիմակավորված և ուրախ satanistnern էին, իսկ մյուս` ̶ա̶ն̶դ̶ե̶մ̶ դժգոհ ու մի քիչ տխուր քրիստոնյաները։ Ճակատամարտն այս տարի ևս արդյունք չտվեց, բայց մենք որոշեցինք այդ առիթով հիշեցնել ձեզ Motörhead բրիտանական հևի մետալ խմբի մասին, որը ժամանակին շատ պոպուլյար էր։ 1991 թվականին Մյունխենում նրանց ձայնագրած պատմական ելույթը հիանալի արտացոլում է այդ թվերին ժանրի թրենդային միտումները և, բացի այդ, շատ է համապատասխանում վերջին օրերին երևանյան էպիկ խցանումներում ժամերով սպասող մեր հայրենակիցների մտքերին ու տրամադրությանը։ Կարող եք վայելել հենց խցանման մեջ՝