AM

Մինչ Ջոնի Հալիդեյը judge է անում զուգարանում գաղտնի տեսախցիկ տեղադրող ճիվաղին™, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

-ի հետ
#222
9 Հոկտեմբեր 2026

Մինչ Ջոնի Հալիդեյը judge է անում զուգարանում գաղտնի տեսախցիկ տեղադրող ճիվաղին™, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

Տարածել

🎒 Մինչ մեզ մոտ դեռ փորձում են նորմալիզացնել աշակերտների հանդեպ բռնությունն ուսուցիչների կողմից, Ֆրանսիայում դպրոցների աշակերտները՝ իսկական ֆրանսիացիների ազատատենչ ոգով, ոտքի են կանգնել ու բավականին լուրջ հեղափոխություն են կազմակերպում։ Նրանք բողոքում են կրթության որակից, դպրոցների վիճակից, ուսուցիչների պակասից, դասացուցակի ծանրաբեռնվածությունից ու ընդհանրապես սխալ կազմակերպված պրոցեսներից, որոնց հետևանքով դպրոցների և կրթության վիճակը գնալով վատանում է, իսկ աշակերտների և ուսուցիչների վրա ընկած բեռը՝ մեծանում։ Ասում են՝ Մակրոնի նախագահության տարիներին ոլորտը մեծ արագությամբ գահավիժում է, կրթությանն ուղղված բյուջեն կրճատվում է և ուղղվում բանակին։ Պատանիներն ու նրանց միացած ուսուցիչները լուրջ են տրամադրված, պայքարում են արդյունքի հասնելու համար։ Եվ ինչպես ցանկացած պայքար այս մեկը ևս ուղեկցվում է կորուստներով. հազարավոր ձերբակալվածներ, միլիոնների վնասներ, այրված մեքենաներ, ծեծված մարդիկ, շրջափակված լիցեյներ ու վանդալիզմ… #PAN-ը պատմում է՝ ինչ է կատարվում Ֆրանսիայում ու ինչպես են տասնյակ հազարավոր ջենզիներ փորձում որոշել իրենց ապագան՝

Անցնենք մեր իվենթներին․

  • 🎤 Երևանն այս ուիքենդին եռալու է. քաղաքի տոնին բազմաթիվ միջոցառումներ են սպասվում, այդ թվում՝ ամսի 9-ին Դիանա Արբենինայի ու «Նոչնիե սնայպերի» խմբի ելույթը, որը բազում հակասական քննարկումներ է առաջացրել, չնայած Արբենինան հեչ Z երաժիշտ չի (բայց դե ե՞րբ են քոմենթչիներն այդքան խորացել)՝ https://o.pn.am/WTiAtf
  • 🎶 Իսկ ամսի 10-ին քաղաքի տարբեր բեմերում՝ Հրապարակից մինչև Անգլիական այգի, Օպերայից մինչև Հյուսիսային, հնչելու է տարբեր երաժշտություն՝ էլեկտրոնային, ջոզ, ռեփ, դասական, էստրադային և ռոք՝ https://o.pn.am/BJkvwe
  • 🍷 Բացի այդ, Հյուսիսային պողոտայում կանցկացվի նաև Գինու փառատոն, ուստի կարող եք ոչ միայն վայելել երաժշտություն, այլև՝ հավեսով խմել (բայց չկորցնեք ձեզ)՝ https://o.pn.am/xUsjJF
  • 👗 Այդ օրերին Երևանը ոչ միայն երաժշտական ու արբած է լինելու, այլև՝ նորաձև. ամսի 8-ին պաշտոնապես բացված Yerevan Fashion Week-ի հիմնական միջոցառումներն ու ցուցադրությունները կանցկացվեն ամսի 9-11-ին, որոշների մուտքն ազատ է լինելու՝ https://o.pn.am/7wIlGm
  • 🇫🇷 Հոկտեմբերի 10-ին Newmag-ը կանցկացնի Francofest փառատոնը, որի շրջանակում կերկխոսեն ֆրանկոֆոն գրականության դեմքերն ու հայ ընթերցողները, գիրքն ու երաժշտությունը, արվեստն ու մշակույթը՝ https://o.pn.am/S6gSZl
  • 🪄 Քանի խոսք բացվեց գրքերից. Հարրի Փոթերի թե՛ գրքերի, թե՛ հատկապես ֆիլմերի սիրահարներն ամսի 9-ին Կամերային երաժշտության տանը կարող են վայելել ֆիլմաշարի երաժշտությունը՝ Mystery Ensemble նվագախմբի կատարմամբ՝ https://o.pn.am/JAcuK5
  • 🪕 Իսկ քանթրիի սիրահարները կարող են ամսի 10-ին գնալ Արամ Խաչատրյան համերգասրահ՝ լսելու առաջին անգամ Հայաստան ժամանած քանթրի երգիչ Շերիդան Բրասի կատարումները՝ https://o.pn.am/U5KWLt
  • 🧑🏻‍🩰 Հաջորդ օրն էլ նույն վայրում «Երաժշտությունից՝ շարժում» համերգային ծրագրով հանդես կգա «Բարեկամություն» պետական անսամբլը՝ https://o.pn.am/hGiY2s
  • 💃🏻 Իսպանական ֆլամենկոյի կրքոտ ռիթմերի ու պարերի սիրահարներն էլ ամսի 12-ին կարող են վայելել ֆլամենկո երաժշտության ու պարի երեկոն՝ https://o.pn.am/vjCyxc
  • 🎛️ Եթե դուք նախընտրում եք ոչ թե նայել պարը, այլ լինել դրա ակտիվ մասնակիցը, այս ուրբաթ գնացեք Հայֆիլմ, որտեղ կբացվի աշնանային ակումբային սեզոնը. կնվագեն մերոնք ու վրացի արտիստը՝ https://o.pn.am/7PcHCY
  1. 📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջ ընկնելով, ուզում ենք հուշել, որ հոկտեմբերի վերջին՝ ամսի 31-ին, Երևանի երկաթուղային կայարանը կվերածվի էլեկտրոնային երաժշտության բացօթյա հարթակի՝ ՀՀ-ից, Իտալիայից, ՌԴ-ից արտիստների մասնակցությամբ՝ https://idram.app.link/Idram_PAN

📷 Ջոնի Հալիդեյին հավանաբար ոչ բոլորը կճանաչեն, հատկապես մեր զումեր ընթերցողները, եթե այդպիսիք կան։ Բայց այս լեգենդար ֆրանսիացի արտիստը կարողացել է մի աննակարագրելի պատմական համերգ տալ։ Հեռավոր 2000-ին, երբ մեր ընթերցողներից ոմանք նույնիսկ չէին ծնվել, Ջոնին որոշեց նշել իր գործունեության 40-ամյակը, և դա անելու համար ընտրեց ամենատպավորիչ տարբերակը՝ մեծ անվճար համերգ Էյֆելյան աշտարակի տակ։ Նրան հաջողվեց հավաքել ավելի քան 600,000 հանդիսատես տեղում, իսկ համերգի ուղիղ հեռարձակմանը հետևում էր մոտ 9 մլն մարդ։ Ավելի քան 2 ժամ տևած համերգն ավարտվեց 6 րոպեանոց տպավորիչ հրավառությամբ՝ Էյֆելյանը կրակի գույներով ներկելով։ Տպավորիչ համերգ էր, ինչ խոսք՝

Տարածել