
🎙️ Նա մեգաաստղ դարձրեց Ուիթնի Հյուսթոնին, բարձունքի հասցրեց Ալիշա Քիզին, հանեց Columbia լեյբլը պահպանողական ճգնաժամից և ոսկե տառերով գրեց իր անունը երաժշտական ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց շարքերում։ 50-ամյա փայլուն երաժշտական գործունեությունից և 94 տարվա հագեցած կյանքից հետո մահացավ արևմտյան երաժշտական ոլորտի տիտաններից մեկը՝ Գրեմմիի դափնեկիր, պրոդյուսեր և մեդիամագնատ Քլայվ Դևիսը։ Նա այնքան հայտնի էր, որ ոլորտի մարդիկ նրան պարզապես անունով էին դիմում՝ Քլայվ, և միանգամից պարզ էր՝ խոսքն ում մասին է։ Դեռ մինչև P. Diddy-ի սկանդալային և կասկածելի համբավ ունեցող, բայց շատ ցանկալի փարթիները, Քլայվը տարիներ շարունակ Գրեմմիի շաբաթվա շրջանակում կազմակերպում էր իր ամենամյա շքեղ երեկույթները, որոնք շոու բիզնեսի ամենասպասված իրադարձությունների շարքում էին. այդտեղ ելույթ էին ունենում թե՛ սուպերաստղեր, թե՛ սկսնակ տաղանդներ։ #PAN-ի այս կարդալիքով կիմանաք երաժշտական ոլորտի ամենաազդեցիկ դեմքերից մեկի ուղու մասին՝ իրավաբանությունից մինչև երաժշտության մեջ բացառիկ «քթի ծակ ու ականջ» ունենալու տաղանդ՝
35 տարի առաջ Ուիթնի Հյուսթոնը՝ այն ժամանակվա (և բոլոր ժամանակների) երաժշտական լեգենդը կատարեց ԱՄՆ ազգային օրհներգը Super Bowl-ում՝ պատմություն կերտելով։ Այսքան տարի անց էլ նրա ելույթը դեռևս համարվում է լավագույն կատարումներից մեկը (եթե ոչ լավագույնը)։ Հետաքրքիրն այն է, որ Ուիթնին հանդես էր գալիս կենդանի կատարմամբ, սակայն նրա բարձրախոսը չէր աշխատում, և բոլորի համար հնչում էր նախապես ձայնագրված տարբերակը, քանի որ մարզադաշտում այդ պահին բազմահազարանոց ամբոխի և երկնքում թռչող ինքնաթիռների աղմուկը կարող էին խլացնել նրա ձայնը և խանգարել կատարմանը։ Այդ պատմական կատարումը երգչուհին հետո թողարկեց սինգլի տեսքով, այն հայտնվեց Billboard Hot 100-ի թոփ 40-ում, այնուհետև՝ 20-ում. սա առաջին անգամն էր, երբ օրհներգը հայտնվում էր նման թոփում՝