
⚽ Եթե ձեզ 27, 32, 38 կամ ավել տարեկանում թվացել է, որ համացանցում հայտնի դառնալու համար արդեն շատ ուշ է, և դուք too old եք for that sh*t, #PAN-ի այս կարդալիքը եկել է ձեզ մոտիվացնելու ու հիշեցնելու, որ 40-ից, 50-ից և անգամ 70-ից հետո ոչ միայն կյանք կա, այլև ինտերնետային պոպուլյարություն, և դրա համար բնավ պարտադիր չէ ամեն տեղ քոմենթող քֆուրչի տատիկ կամ պապիկ լինել. կա ավելի բարդ, բայց ավելի արժանի ճանապարհ՝ պարզապես լավ արեք այն, ինչ անում եք, ինչպես, օրինակ, Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան (թարգմանաբար՝ Տատիկ, բայց ոչ քֆուրչի)։ 40-ամյա գոլքիփերը մինչև Իսպանիայի հետ խաղն ուներ ընդամենը 56,000 հետևորդ Ինստագրամում, բայց հունիսի 15-ի խաղի արդյունքներով Վոզինյան ոչ միայն ճանաչվեց լավագույն խաղացող, այլև դարձավ համացանցի սիրելին՝ ընդամենը մի քանի օրում հավաքելով ավելի քան 13 մլն (այս տեքստը գրելու պահին) նոր հետևորդ։ Գաղտնիքը ոչ միայն ֆուտբոլիստի տարիքի մեջ է, այլև խաղի 0:0 հաշվի՝ չնայած Իսպանիայի կողմից Կաբո Վերդեի դարպասներին ուղղված 27 հարվածին՝
2023-ին Glastonbury-ի հեդլայները պիտի լիներ Arctic Monkeys բրիտանական խումբը, սակայն միջոցառումից մի քանի օր առաջ էլ դեռ հայտնի չէր՝ խումբը ելույթ կունենա, թե ոչ, քանի որ ֆրոնտմեն Ալեքս Թըրները հիվանդ էր ու վստահ չէր, որ կկարողանա երգել։ Այնուամենայնիվ, ելույթը կայացավ և նույնիսկ շատ էպիկ էր. Ալեքսը հեչ հիվանդ կամ նոր լավացած մարդու տպավորություն չէր թողնում և թե՛ փայլուն երգում էր, թե՛ շատ թարմ տեսք ուներ։ Երկրպագուները շատ գոհ էին, իսկ պարբերականները հետո ակտիվ քննարկում էին Arctic Monkeys-ի ֆենոմենը, չէ՞ որ նրանք բրիտանական ամենապոպուլյար ալտերնատիվ ռոք խումբն են, որն ապահովում է լավագույն վաճառքները, բայց միաժամանակ նրանց վերջին շրջանի ալբոմները հիթ շքերթներում այդքան էլ ստաբիլ տեղեր չեն զբաղեցնում։ Ինչևէ, առաջարկում ենք վայելել նրանց ելույթը ու վարակվել Ալեքսի էներգիայով՝