
🍼 Ծանր աշխատանքային շաբաթվանից, հոգնեցնող կոլեգաների հետ անդադար շփվելուց ու տնօրենի անկապ կատակների վրա ստիպված ծիծաղալուց հետո գուցե շատերի մտքով անցներ այն, ինչ անցել է բրազիլացի Ամանադա Մարիայի մտքով, բայց, իհարկե, եզակիները կհամարձակվեին դա անել, իսկ ավելի ճիշտ՝ ոչ ոք, թերևս միայն նշված բրազիլուհին։ 37-ամյա կինը գրեթե մեկ տարի 12-ամյա երեխա է ձևացել, ապրել նրան որդեգրել պատրաստ ընտանիքում, օգտվել այդ ընտանիքի և այլոց ֆինանսական աջակցությունից, հորինել ինչ-որ տարօրինակ պատմություններ, բուժվել այդ մարդկանց հաշվին, անգամ օգտվել մանկական շշից և ծծակից… Մի խոսքով՝ արել հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ մեծական կյանքի բարդություններից խուսափելու և, որ ամենակարևորն է, ոչ մի վայրկյան չաշխատելու համար։ Չնայած նրա արածը պակաս բարդ աշխատանք չէ։ #PAN-ի այս կարդալիքից կիմանաք այդ զարմանահրաշ ու զվարճալի պատմության մանրամասները և կսովորեք՝ ինչպես անել չի կարելի՝
Այս ուիքենդ հայերի մի ահագին՝ առավել արագաշարժ ու հաջողակ մասը Թբիլիսիում է լինելու, որտեղ ելույթ կունենա մեր նախկին կտցրած փեսա Քանյե Ուեսթը։ Տոմսերը գնելու ճանապարհը բարդ էր ու մարտահրավերներով լի՝ հերթում 108,000-րդը լինելուց մինչև հենց գնելու պահին տոմսերի ավարտվելն ու այնուհետև վերավաճառողներից դրանք ավելի թանկով գնելը, բայց Յեի երկրպագուներին ոչինչ չի կարող կանգնեցնել։ Այս թբիլիսյան համերգին նախորդել է Քանյեի ստամբուլյան ելույթը, որն արդեն իսկ կարելի է պատմական համարել. 118,000 տոմս է վաճառվել, ինչը ռեկորդային է մարզադաշտային համերգի համար։ Այնուամենայնիվ հազարավոր մարդկանց էլ հաջողվել է ներս մտնել առանց տոմսերի՝ առաջացնելով ազնվորեն տոմս ձեռք բերածների արդար դժգոհությունը։ Ասում են՝ այժմ Թբիլիսիում վախենում են ստամբուլյան սցենարի կրկնությունից և ուզում համապատասխան քայլեր ձեռնարկել։ Ինչևէ, առաջարկում ենք վայելել Ստամբուլի համերգը՝