
🤦🏻♀️ Սոբչակի բանը բուրդ է… Ռուսաստանում վերջին տարիներին զարգացող իրադարձություններին շատ համահունչ անվանում ունեցող՝ Black Mirror հաքերային խումբը կոտրել է Քսենյայի անձնական հաշիվներն ու տելեգրամյան նրա չատերից նամակագրության արտահոսք կազմակերպել, որտեղ լրագրողը թե՛ ռուս պաշտոնյաների հետ է շփվում, թե՛ ուկրաինացի, թե՛ իր աշխատողների հետ է սկանդալային հարցերի շուրջ վիճում։ Մի խոսքով՝ մի այնպիսի հետաքրքիր նամակագրություն է, որ Սոլովյովի պես պրոպագան…դիստը միանգամից Քսենյային «ազգի դավաճանի» պիտակ է կպցրել։ Ու թեև նամակագրության ամբողջ բովանդակությունը հայտնի չէ, հրապարակված պատառիկներով ՌԴ դաշնային մեդիան արդեն իսկ Սոբչակի որս է սկսել, իսկ Քսյուշան փորձում է պաշտպանվել՝ անվանելով տարածվածը ֆեյք, թեև չի հերքում, որ իր օգտահաշիվներն իսկապես կոտրել են։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք իր կյանքի ընթացքում տարատեսակ սկանդալներում մասնագիտացած Քսենյա Սոբչակի գլխին կուտակված սև ամպերի մասին՝
📷 Բոլորս էլ տեսել ենք՝ ինչպես են տարատեսակ ֆեյսբուքյան օգտատերեր (հիմնականում 50+ տարիքային խմբից) ամենաանսպասելի նկարների տակ ու ամենաանսպասելի իրավիճակներում գրում իրենց սիրելի amen քոմենթը՝ պարտադիր 🙏 էմոջիի ուղեկցությամբ։ Սովորաբար նման մեկնաբանության են արժանանում երկար մազերով, Քրիստոսին գոնե մի քիչ հիշեցնող բոլոր կերպարները՝ Ջարեդ Լետոյից մինչև Thor, բայց մենք վստահ ենք, որ Tame Impala բեմական անունով հայտնի ավստրալացի մուլտիինստրումենտալ երաժիշտ Քևին Փարքերի լուսանկարի տակ ևս կգտնվեն չափից դուրս հավատացյալ ու փոքր-ինչ միամիտ մեր հայրենակիցներ՝ իրենց անփոփոխ ամեններով։ Հայաստանում Քևինը գուցե այդքան էլ հայտնի չէ, բայց վստահ ենք, որ փսիխոդելիկ ռոքի և ինդի ռոքի ժանրերում նա եզակի տաղանդավոր երաժիշտ է, որին արժե լսել՝