
👮🏻♂️ Եթե առաջ «տոքսիկ մասկուլինություն»-ն ուղղակի պոպուլյար արտահայտություն էր, որը մենք հաճախ էինք տեսնում համացանցում, երբեմն էլ կիրառում հակա/ֆեմինիստական բանավեճերի ընթացքում, ապա այսօր այս արտահայտությունն առավել քան արդիական է նաև մեզ համար։ Խոսքը բնավ մեր հին ու բարի հայկական քյարթու պատրիարխատի մասին չէ, այլ ավելի շատ վերջին շրջանում հայկական համացանցում տարածվող կնատյացության ալիքի ու սեփական առնականությունը բոլոր կանանց նվաստացնելու հաշվին ընդգծելու փորձերի մասին է, որոնց կենտրոնում նոր բուսնած բլոգերներ են՝ հավանաբար Արսեն Մարկարյանի և Էնդրյու Թեյթի ադեպտներ։ Մարկարյանը նստած է ՌԴ-ում (թեև ոչ կնատյաց գործունեության համար), իսկ Թեյթ եղբայրներին օրերս ձերբակալել են՝ մեղադրելով 50+ ծանր հանցանքների մեջ, այդ թվում՝ բռնաբարության, անչափահասների սեռական շահագործման, թրաֆիքինգի և այլն։ #PAN-ի այս կարդալիքով պատմում ենք համացանցի ամենտհաճ մարդկանց՝ Թեյթերի ճակատագրի մասին՝ կոչ անելով մեր տեղացի մաչոներին չընտրել թեյթամարկարյանական ուղին, որը լավ տեղ չի տանում՝
📷 Այս տարվա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը շատ քննարկվեց ոչ միայն հուզիչ պահերի, տղամարդկանց արցունքների և ոչ տղամարդկային քայլերի համար, այլև դրա շրջանակում առաջին անգամ անցկացված Topps Halftime Show-ի, որի համար խաղի ընդմիջումը սովորական 15 րոպեի փոխարեն երկարաձգվեց մինչև 30 րոպե։ Շուոն բացեց Մադոննան՝ Ռոնալդուի և Ռոնալդինյոյի ուղեկցությամբ։ Բեմում անսպասելի էր տեսնել BTS K-pop խումբը, սակայն բոլորին ամենաշատն ուրախացրեց Ջասթին Բիբերի ելույթը։ Այնուամենայնիվ, ուզում ենք առանձնացնել գեղեցկուհի Շակիրայի ելույթը, քանի որ նա կարծես դարձել է ֆուտբոլի ԱԱ-ի խորհրդանիշերից մեկը։ Երգչուհուն ֆուտբոլի հետ նախկինում նաև կապել է անձնական կյանքը, բայց ամբողջ աշխարհն ուրախ է, որ այլևս չի կապում, չէ որ Շակիրան ավելի լավին է արժանի։ Եթե պատահաբար բաց եք թողել այս շոուն, առաջարկում ենք դիտել ու սպասել Super Bowl Halftime շոուին՝