
🍿 Նրա նկարների տակ amen են գրում ոչ միայն խիստ հավատացյալ ու նույնքան «մեդիաանգրագետ» 50 անց ծյոծերը՝ դնելով նրան Հիսուսի տեղը, այլև՝ ջահել, մեդիագրագետ ու բնավ ոչ հավատացյալ երիտասարդ աղջիկները (թեև լրիվ այլ պատճառով ու մոտիվացիայով)։ Ատվածային արտաքինով Ջարեդ Լետոն արդեն ինքն է 50 անց, սակայն նրանից ընդհանրապես չի զգացվում։ Մենք վստահ են, որ նա նկուղում ինչ-որ տեղ ունի իր փտող դիմանկարը, բայց չենք կարող ապացուցել։ Վստահաբար, նրա չծերացող արտաքինի գաղտնիքը դրանում է, իսկ գուցե նաև՝ նրա արարքների պատճառը։ Օրերս Լետոյի շուրջ նոր սկանդալ է բռնկվել. նրան մեղադրում են սեռական բռնության, անչափահասների հանդեպ սեռական ոտնձգության և «Դորիան Գրեյի դիմանկարին» հատուկ այլ մեղքերի մեջ։ #PAN-ի այս կարդալիքով կիմանաք՝ ինչ սատանայական արարքներ են թաքնված աստվածային արտաքինի տակ (գիտենք՝ շատ պաթոսային ու դեղին մամուլին հարիր արտահայտություն է, բայց չկարողացանք մեզ զսպել)՝
📷 Ջարեդ Լետոյի (դեռ չապացուցված) արկածները եղել են 2002-2016 թվականներին, համենայն դեպս՝ այս պահին մեզ հասած պատմություններն այդ ժամանակների մասին են։ Հենց այդ շրջանում էլ Լետոն իր 30 Seconds to Mars խմբով իր հայտնիության գագաթնակետին էր. երաժիշտները տասնյակ հազարավոր հանդիսատեսների էին հավաքում, երկրպագուների ու հատկապես երկրպագուհիների թիվն անհաշվելի էր։ Այդ շրջանում խումբը մի շարք պատմական ու շատ տպավորիչ համերգներ է տվել։ Եվ ժամանակից առաջ չընկնելով ու cancel culture-ի անողոք մեքենային ընթացք չտալով՝ ուզում ենք առաջարկել ձեզ վայելել 2013 թվի Rock in Rio համերգը, որպեսզի ձեր միլենիալական սրտիկները կրկին արագ բաբախեն, ու վերհիշեք՝ ինչ ջահել և անհոգ էիք, ու որ բախտներդ բերել է (կամ գուցե չի բերել), քանի որ այդ նուրբ տարիքում չեք հայտնվել Լետոյի համերգին, հատկապես՝ դրա կուլիսներում՝