AM

Մինչ Usher-ը լողանում է միլենիալների նոստալգիկ արցունքների մեջ, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

-ի հետ
#214
7 Օգոստոս 2026

Մինչ Usher-ը լողանում է միլենիալների նոստալգիկ արցունքների մեջ, իմացեք՝ ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս ուիքենդին

Տարածել

☀️ Օգոստոսը սովորաբար պասիվ ամիս են համարում. քաղաքային կյանքը փոքր-ինչ դանդաղում է, մարդկանց մի մասն արձակուրդում է, մյուսը` պատրաստվում է աշնան գալուն՝ դպրոց, համալսարան և այլն։ Հայաստանում այս տարի օգոստոսը հեչ էլ պասիվ չէ, այլ հակառակը՝ փառատոնաշատ, տարատեսակ մեծ ու փոքր իվենթներով լի, և այդ ամենը համեմված է տիպիկ երևանյան տապով, պարբերաբար օրերով կտրվող ջրով ու արդեն ավանդական դարձած խցանումներով, որոնց գոյացման պատճառը ոչ միայն փողոցների ու կամուրջների նորոգման անտրամաբանական երկար ժամկետներն են, այլև տարբեր «արկադիդումիկյանների» համերգներ։ Մի խոսքով՝ կյանքը եռում է, ասֆալտը՝ հալում, բոլորս՝ ծերանում։ Եվ այս պոզիտիվ նոտայի վրա ծանոթացեք #իվենթաPAN-ի մեր ընտրանուն:

Անցնենք մեր իվենթներին․

  • 🎛️ «Պրոֆեսիոնալ» ռեյվերների ու էլեկտրոնային երաժշտության սիրահարների կյանքում այս ուիքենդին՝ ամսի 8-10-ին, մեծ իրադարձություն է սպասվում՝ Kodama եռօրյա փառատոնը, որը կապահովի երաժշտական բազմազանություն, շփում Ապարանի գեղեցիկ բնության հետ և այլ հիշվող փորձառություններ՝ https://o.pn.am/5twskl
  • 🏛️ Ռամբալկօշէի museum նախագիծը Հանրապետության 32-ի պատմական շենքում մոտենում է իր տրամաբանական ավարտին, որը, սակայն, այդ վայրում նոր թանգարանի բացման սկիզբ է. իսկ այս ուրբաթ այդտեղ կարող եք վայելել բազմազան լայնափ՝ ծնված Panopticon-ի ու 140 Crew-ի համագործակցությունից՝ https://o.pn.am/XQinWx
  • 🎚️ Էլեկտրոնային երաժշտության հետ տարատեսակ փորձերի սիրահարներին վստահաբար կտպավորի Equinox (գիշերահավասար) երաժշտական փառատոնը՝ օգոստոսի 8-ին Գառնու տաճարում, որտեղ կհնչի նաև էթնիկ երաժշտություն՝ https://o.pn.am/jrSoM8
  • 🎸 Իսկ Գառնի չհասած՝ Շենեում, օգոստոսի 13-ին ելույթ կունենա ռուսական լեգենդար Сплин ռոք խումբը՝ https://o.pn.am/J1Lbl9
  • ☄️ Քանի խոսք բացվեց քաղաքից դուրս արվող իվենթներից, ասենք, որ ամսի 12-ին կա հնարավորություն գնալու Սևան՝ դիտելու Պերսեիդների հոսքը՝ աստղաթափը, ինչպես նաև վայելելու խարույկը, կիթառն ու գինին՝ https://o.pn.am/5jUUHq
  • 🎻 Վերադառնանք Երևան, որտեղ օգոստոսի 8-ին Ֆիլհարմոնիայում կարող եք լսել հայ և համաշխարհային կինոերաժշտության ճանաչված ստեղծագործություններ՝ հայկական ազգային նվագարանների ինքնատիպ հնչողությամբ՝ https://o.pn.am/Tjg5h4
  • 🎶 Հաջորդ օրը նույն վայրում The Sidewalk Five-ը կհամախմբի հինգ երաժշտի, որոնց ստեղծագործական ուղիները միավորվում են մեկ գեղարվեստական գաղափարի՝ ջազի շուրջ՝ https://o.pn.am/CDHnts
  • 💃 Ամսի 10-ին էլ Օպերայում կրկին պարելու է Պարի պետականը. ծրագրում կլինեն անսամբլի հին ու նոր, սիրված և սպասված բեմադրությունները՝ https://o.pn.am/InB1UB
  • 🩰 Ի դեպ, սպասված բեմադրությունների մասին. օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին Օպերայում հյուրախաղերով կլինի «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնը, ուստի կարող եք վայելել նրանց «Կարապի լիճը»՝ https://o.pn.am/zmbhVY
  • 🎺 Ամսի 13-ին էլ բարձրանալ Արամ Խաչատրյան համերգասրահի նորաբաց տանիք, որտեղ ելույթ կունենա սիրված ջազմեն Մարվին Մուոնեկեն՝ կատարելով Լուի Արմսթրոնգի և Ռեյ Չարլզի լավագույն հիթերը՝ https://o.pn.am/ukyYgv
  1. 📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս ամսի 8-ին բաց չթողնել AREVOT-ը, որն այս տարի կանցկացվի իր ամենասպասված ձևաչափով՝ AREVOT [white], իսկ դա նշանակում է, որ Jellyfish այդ օրը պետք է գալ սպիտակ հագուստով՝ https://idram.app.link/Idram_PAN

📷 Օրերս այս տողերի հեղինակը ղզիկ տրամադրության ու նոստալգիայի գիրկն է ընկել (միլենիալների հետ այդպիսի բաներ պարբերաբար տեղի են ունենում), ուստի այսօր ձեզ առաջարկվելու է լսել Usher (մերսի ասեք, որ ոչ Քրեյգ Դեյվիդ), իսկ ավելի կոնկրետ՝ դիտել նրա Trading places հայտնի երգի կենդանի կատարումը։ Կար ժամանակ՝ #MeToo-ից ու նման թեմաներից առաջ, երբ արտիստներն անկաշկանդ գրկում ու համբուրում էին երկրպագուներին, և դա չէր դիտարկվում որպես սեռական ոտնձգություն։ Ոչ միանշանակ հարց է. մի կողմից, կարծես, երազանք է գրկել սիրելի արտիստին, մյուս` իսկ եթե չե՞ս ուզում, և դա տեղի է ունենում քո կամքին հակառակ։ Ինչևէ, այդ խառը ժամանակներում Usher-ն իր կենդանի ելույթներին՝ Trading places երգի կատարման ընթացքում բեմ էր հրավիրում որևէ երկրպագուհու ու շատ համարձակ պարում հետը՝ սեռական ակտի իմիտացիայի տարրերով։ Կարծես ոչ ոք դեմ չէր, առավել ևս՝ անգամ տարիներ անց ոչ մեկ դժգոհություն չի հայտնել՝

Տարածել