
🤖 Կարծես՝ Սառա Քոնորի ժամանակները մոտենում են։ Եվ դա մենք չենք գուժում, այլ ոլորտի մասնագետները։ Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեին, xAI-ի հիմնադիր Իլոն Մասկն ու OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանն ասում են՝ արհեստական բանականության զարգացումը պետք է դնել արգելակների վրա, իսկ եթե նույնիսկ արգելակներ չունեցող Մասկն է այդպիսի բան ասում, ուրեմն վտանգն իսկապես իրական է։ Ասում են, որ եթե AI զարգացումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա կես կամ լավագույն դեպքում մեկ տարուց Աբոն կարող է գրավել ամբողջ համացանցն ու դուրս գալ վերահսկողությունից։ Իրական ռիսկերը գնահատել այս պահին դժվար է, բայց ցանկացած ապոկալիպտիկ սցենար իրատեսական է թվում. լավագույն դեպքում մարդկությունը կկորցնի միլիարդավոր դոլարներ, վատագույն՝ «աստալավիստա, բեյբի»։ #PAN-ը պատմում է՝ ինչ են ասում ոլորտի մասնագետներն ու ինչ ռիսկեր կան այս ամենում՝
📷 Հայ դավադրապաշտների սիրելի Lady Gaga-ն իր անբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում աչքի է ընկել պրովոկացիոն պահվածքով ու էպատաժային կերպարներով՝ մսից կարված զգեստով հանրությանը ներկայանալուց մինչև գրեթե ամբողջությամբ մերկ ամբոխի մեջ գցվելը։ Գագայից աշխարհը (և հատկապես մեր հայրենակիցները) սպասում էին ամեն ինչ, բայց երևի թե ամենաքիչը սպասում էին, որ երգչուհին կմայրանա։ Բոլորովին վերջերս Գագան ̶փ̶ո̶ք̶ր̶ի̶կ̶ ̶մ̶ո̶ն̶ս̶տ̶ր̶ hrashk poqrik է ունեցել և արդեն ոչ թե Gaga է, այլ՝ Googoo, ինչպես կատակում են համացանցում։ Վստահ չենք, որ մայրությունը շատ կփոխի երգչուհու կերպարը և կստիպի նրան ավելի «հայեցի» ու համեստ ներկայանալ, հավանաբար այդպես չի լինի, ոչ էլ պետք է, բայց ինչ-որ փոփոխություններ երգչուհու կյանքում հաստատ կլինեն (հուսով ենք՝ ոչ հետծննդաբերական դեպրեսիայի տեսքով)՝