AM
23 Մարտ 2012 - 06:27 AMT

«Ժամանակ». 3 տարի անց ձերբակալել են բռնաբարության մեջ մեղադրվողին

Երեկ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, Երևանում հայտնաբերել են շուրջ 3 տարի հետախուզման մեջ գտնվող Երևանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Արսեն Սարգսյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. Օր. 139 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի (Սեռական բնույթի բռնի գործողություներ մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: 2009 թվականի ամռանը Ա. Սարգսյանը 2 անձանց հետ Երևանյան լճի հարևանությամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 19-ամյա Է. Ս.-ի նկատմամբ: Ա. Սարգսյանը տեղափոխվել է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: