AM
23 Մարտ 2012 - 06:44 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». Քանաքեռ-Զեյթունում յուղ և բրինձ են բաժանում

Մի քանի օր է, ինչ Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրական գործընթացները նոր փուլ են թևակոխել:

Շրջանառվող լուրերի համաձայն` այս համայնքում մեծամասնականով առաջադրված Արթուր Պողոսյանր` Չախկալը, որը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի`Քեթրինի Միհրանի հովանավորյալ թեկնածուն է, սկսել է Զեյթունի անապահով բնակիչներին յուղ և բրինձ բաժանելու գործընթացը: Սրանք նա առաջարկում է առավել խոցելի խավերին: Անապահովից մի քիչ լավ ապրող բնակիչներին նա գումար է առաջարկում: Բացի այդ, թեկնածուն ակտիվորեն սկսել է զբաղվել Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակչության գրանցման գործերով: Բանն այն է, որ այն մարդիկ, որոնք այդ համայնքում վաղուց չեն բնակվում, ըստ այդմ` չեն հետաքրքրվում այդ համայնքի ընտրական գործընթացներով, ահա այդ մարդկանց հայտնաբերել ու սկսել է ժամանակավոր գրանցել ինչ-որ հասցեների վրա: