ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Հայաստանում ու Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլցեն այսօր ստորագրել են ԵՄ-ի կողմից իրականացվող TACIS-ի 2004-2006թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակներում Հայաստանը որպես տեխնիկական աջակցություն կստանա 20 մլն եվրո: Որից 13,5 մլն եվրոն կուղղվի էներգետիկ ոլորտի բարեփոխումներին եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կատարելագործմանը: Մնացած 6,5 մլն եվրոն կուղղվի անցումային շրջանի սոցիալական հետեւանքների վերացմանը` հիմնականում բարձրագույն կրթության համակարգի բարեփոխմանը: Ծրագիրը աջակցություն է նախատեսում նաեւ Հայաստանի օրենսդրական դաշտը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում:





