Ռուսաստանը կայուն, խաղաղ Կովկասի կողմնակից է եւ դեմ է հանդես գալիս այդ տարածաշրջանում ուժերի ռազմավարական հավասարակաշռության վերանայմանը: Այդ մասն հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդ Չիժովը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա «դուրս մղել» Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանից: Դիվանագետը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ ԱՄՆ եւ Եվրամիության հետ Ռուսաստանի երկխոսությունը կովկասյան հարցերով կանոնավոր բնույթ է կրում: Չիժովի կարծիքով, «բարձր կոնֆլիկտային ներուժ» ունեցող այդ տարածաշրջանի ծայրահեղ բարդ իրադրությունում անհրաժեշտ է չափազանց զգույշ եւ հավասարակշռված գործել: «Մեր համագործակցությունն այստեղ անկեղծության բարձր մակարդակ է պահանջում: Կարեւոր է, որ ցանկացած գործողություն լինի թափանցիկ եւ կանխատեսելի», – ասել է նա: Ռուսաստանի փոխարտգործնախարարը ընդգծել է Ռուսաստանի պատրաստակամությունը «համագործակցելու Եվրամիության, բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կցանկանան նպաստել Կովկասում սուր խնդիրների լուծմանը եւ այնտեղ տնտեսական համագործակցության զարգացմանը»: Ռուսաստանը դեմ է հանդես գալիս արհեստական մրցակցությանը եւ միջպետական ռազմաքաղաքական առճակատմանը Կովկասում, հայտարարել է ռուս դիվանագետը:





