AM
22 Մարտ 2004 - 14:43 AMT

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՅԵՌԱ ԼԵՈՆԵԻ ՄԻՋԵՎ

Մարտի 19-ին ՄԱԿ-ում Հայաստանի եւ Սյեռա Լեոնեի մշտական ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ջո Ռոբերտ Պեմագբին արձանագրություն են ստորագրել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Փաստաթղթի ստորագրությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են բավարար նախադրյալների առկայությունը կրթության եւ մշակույթի ոլորտում, ինչպես նաեւ ադամանդների ներմուծման եւ մշակման բնագավառներում համագործակցություն ծավալելու համար: