AM
30 Մարտ 2012 - 06:55 AMT

Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին ընտրակաշառք արձանագրելու դեպքում անհապաղ ահազանգել

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմին ցուցում է տվել ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում և հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետևողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ և օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում կանխել ընտրական գործընթացի խոչընդոտման յուրաքանչյուր փորձ, հաղորդում է Ոստիկանության մամլո ծառայությունը:

«Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին, բոլոր քաղաքացիներին` ընտրական գործընթացներին վերաբերող ցանկացած իրավախախտում, այդ թվում` ընտրակաշառք արձանագրելուն դեպքում անհապաղ ահազանգել ոստիկանություն:

Ձեր ազնիվ և անաչառ քաղաքացիական կեցվածքի ու գործելակերպի պարագայում իրապես կկանխարգելվեն ու կբացահայտվեն ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները, և ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ կիրականացնի մեր երկրում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացման իր գործառույթը»,- նշվում է հայտարարության մեջ: