AM
30 Մարտ 2012 - 08:57 AMT

Հայաստանն իտալացիներին գրավում է որպես հոգևոր զբոսաշրջության երկիր

«Կոնգրես» հյուրանոցում այսօր անցկացվում է «Հայաստան-Իտալիա. Զբոսաշրջության զարգացման հնարավորություններ» խորագրով համաժողովը:

Քննարկմանը ներկա են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադիրամի տնօրեն Արման Խաչատուրյանը, Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին և այլք:

«Իտալիան այն առաջատար երկրներից է, որտեղից Հայաստանն ունի ամենամեծ զբոսաշրջային հոսքեր : Նրանց մեր երկիրը ավելի շատ հետաքրքրում է որպես հարուստ հոգևոր ժառանգության երկիր, նրանք այստեղ գալիս են հոգևոր զբոսաշրջության»,- նշեց Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադիրամի տնօրեն Արման Խաչատուրյանը:

Հիմնադրամի տնօրենն ասաց, որ այսօրվա միջոցառման հիմնական նպատակն է քննարկել երկկողմանի տուրիզմի հիմնական խնդիրներն ու ուղղությունները, թե ինչպես թիրախավորել Հայաաստանը Իտալիայի համար ու դարձնել էլ ավելի գրավիչ երկիր:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին զբոսաշրջության մասնագետ Նադյա Պասկուալը պատասխանեց, որ Իտալիայում Հայաստանով հետաքրքրվում են հիմնականում 45-60 տարեկան մարդկանց թիրախային խումբը, որոնք ավելի շատ հետաքրքրված են Հայաստանի հոգևոր ժառանգությամբ. «Մենք այսօր անում ենք ամեն ինչ, որպեսզի ավելի երիտասարդներին ևս գրավենք Հայաստան: Պետք է շեշտը դնենք էկոտուրիզմի զարգացման վրա, որն ավելի երիտասարդ տարիքին է գրավում, ովքեր կարող են գալ ոչ այդքան թանկ հյուրանցներում հյուրընկալվելով» : Փարձագետը նշեց նաև, որ այստեղ դեռևս շատ անելիքներ կան կապված ենթակառուցվածքների աշխատանքների բարելավման հետ:

Քննարկումն անցկացվում է Հայաստանի և Վենետո մարզի միջև զբոսաշրջության խթանմանը նվիրված «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» ծրագրի շրջանակներում: