Այսօր աշխատանքային այցով Ճապոնիա է մեկնել Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը` նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում, որը կտեւի մինչեւ ապրիլի 3-ը, հայ դիվանագետները քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն իրենց ճապոնացի գործընկերների, ինչպես նաեւ մի շարք գործնական հանդիպումներ կունենան Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչների հետ:





