AM
29 Մարտ 2004 - 18:49 AMT

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԳՅՈՒՄՐԻՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Նախօրեին Գյումրիյում կայացած «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի հանրահավաքը ավարտվել է անկարգություններով եւ ընդդիմության ակտիվիստների ձերբակալությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել դաշինքի կազմում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ, խորհրդարանի պատգամավոր Սմբատ Այվազյանը, հանրահավաքի մասնակիցներին փորձել են խանգարել մի խումբ կանայք հակաընդդիմադիր պաստառներով: Հանրահավաքի մասնակիցները խլել են նրանցից պաստառները եւ ստիպել են թողնել այն տարածքը, որտեղ անցնում էր ակցիան: Կանաց պաշտպան են կանգնել մի խումբ երիտասարդներ, սկսվել է ծեծկռտուք: Դեպքի վայր հասած ոստիկանները, Այվազյանի խոսքերով, ձերբակալել են բացառապես ընդդիմության կողմնակիցներին: Ներկայումս, պատգամավորի խոսքերով, ձերբակալված են «Հանրապետություն» կուսակցության 4 անդամներ: