AM
30 Մարտ 2004 - 16:11 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒԱՆԴԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ

Մարտի 29-ին ՄԱԿ-ում Հայաստանի եւ Ռուանդայի մշտական ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստանիսլաս Կամանզին ստորագրել են Արձանագրություն` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: