AM
3 Ապրիլ 2012 - 06:57 AMT

«Ժողովուրդ». Գուրգեն Եղիազարյանը պնդում է, որ Գևորգ Մհերյանին սպանել են ջավախահայերի պատճառով

Հայաստանի ԱԱԽ պետի նախկին տեղակալ, ընդդիմադիր ՀԱԿ-ի և Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը «ժողովուրդ» թերթին հայտարարել է, որ գիտի, թե ինչու են սպանել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանին: Ըստ նրա, «չար լեզուները պնդում են, որ Մհերյանը գիտեր ջավախահայերի ցուցակների մասին և «նրանց անձնագրերի հանձնման վրա վաստակած միլիոնների մասին»: «Հենց այդ պատճառով սպանվեց Մհերյանը»,-ասել է Եղիազարյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանին սպանեցին 2009թ. փետրվարի 3-ին Բարբյուսի 65 հացեում գտնվող իր բնակարանի մուտքի մոտ, 7-րդ հարկում: Մհերյանը 4 հրազենային վիրավորանք է ստացել՝ 1-ը՝ կրծքավանդակի շրջանում, 3-ը՝ գլխի:

Պատահարի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է 8 պարկուճ: