AM
31 Մարտ 2004 - 17:16 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՀԳՐԳԻՌ Է ՀՀ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի գլխավոր դատախազին հանձնարարել է ուսումնասիրել Հայաստանի հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա կատարված հարձակման հանգամանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու համար: Նշենք, որ երեկ առավոտյան Երեւանում իր տան մոտ Մ.Դանիելյանը ծեծի էր ենթարկվել անհայտ անձանց կողմից: Ներկայումս նա գտնվում է Հանրապետական հիվանդանոցում ծանր վնասվածքներով: Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Դանիելյանը հարցազրույց էր տվել Բաքվի «Էխո» թերթին, որտեղ հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է պատերազմ սկսել` նրա հրաժարականը պահանջող ընդդիմության ուշադրությունը շեղելու համար: