AM
31 Մարտ 2004 - 18:38 AMT

ՄԱԿ-Ը ԿՍՏՈՒԳԻ ԼՂ-ՈՒՄ «ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԾԱՂԿՄԱՆ» ՄԱՍԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱԿ-ի հանցավորության եւ թմրանյութերի դեմ պայքարի Վիեննայի գրասենյակը որոշել է առաջիկա մոտակա ամիսներին մոնիտորինգ անցկացնել Լեռնային Ղարաբաղում: Ըստ ադրբեջանական մամուլի, մոնիտորինգին կմասնակցեն նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի խոսքերով, այդ որոշումը ընդունվել է ի պատասխան պաշտոնական Բաքվի համապատասխան դիմումների: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը բազմիցս անգամ հրավիրել է միջազգային կազմակերպություններին մոնիտորինգ անցկացնել իր տարածքում, համոզվելու համար, որ Ադրբեջանի հայտարարություննրը«հանցավորության եւ թմրաբիզնեսի ծաղկման մասին ԼՂ տարածքում» անհիմն են: