Ադրբեջանական կողմի հրաժարվելը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Ղարաբաղի գծով հանդիպումից, որը պետք է կայանար մարտի 29-ին Պրահայում, վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն շփոթմունքի մեջ է: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանին ժամանակ է հարկավոր Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը ճշտելու համար: Անդրադառնալով հայկական կողմի մոտեցումներին ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումներին` նախարարը նշել է, որ Երեւանը պատրաստ է բանակցությունների ցանկացած ժամանակ: Ընդ որում նա բացառել է այն հնարավորությունը, որ Հայաստանը կարող է բանակցությունները սկսել զրոյից: «Եթե Բաքուն նման մտադրություն ունի, ապա կարող է դիմել Ստեփանակերտ»,-հայտարարել է ԱԳՆ ղեկավարը:





