Հայաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հանրահավաքներում ընդդիմության ապօրինի գործողությունների առնչությամբ: ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը եւ նրան հարող անձինք, 2004 թվականի փետրվարից սկսած, կազմակերպել են երկրում հիմնականում չարտոնված հանրահավաքներ, հրապարակայնորեն վիրավորելով իշխանությունների ներկայացուցիչներին, պետական իշխանության բռնի զավթման եւ երկրում սահմանադրական կարգի փոփոխման կոչեր են արել»: Երեւանի մի շարք համայնքներում, ինչպես նաեւ Կոտայքի եւ Արարատի մարզերի գյուղերում եւ քաղաքներում արվել են հայտարարություններ, որոնք կարող են ապակայունացել իրավիճակը երկրում: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, հանրահավաքը Գյումրիյում ուղեկցվել է հասարակական կարգի խախտումով, այլախոհ քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառմամբ եւ դիմադրությամբ իրավապահ մարմիններին: Նշենք, որ հայկական ընդդիմադիր ուժերը` «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը ստորագրել են համատեղ փաստաթուղթ մինչեւ ապրիլի կեսը «համազգային անհնազանդության» հանրահավաք կազմակերպելու մտադրության մասին:





