AM
1 Ապրիլ 2004 - 17:28 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Հայաստանի վարչապետի հրավերով երկօրյա պաշտոնական այցով այսօր Երեւան է ժամանել Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին: Նրան ուղեկցում են էկոնոմիկայի եւ առեւտրի, ֆինանսների, կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության նախարարները, ինչպես նաեւ հայազգի պատգամավորներ եւ գործարարներ: Այսօր եւետ երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո, բացվել է Հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի արդյունքում վաղը կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: Երկօրյա այցի ընթացքում Լիբանանի վարչապետը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահի եւ խորհրդարանի ղեկավարության հետ: Սպասվում է նաեւ, որ Լիբանանի պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր: