Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն այսօր` ժամը 09.00-ի դրությամբ, անցանելի են, որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից` Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ առատ տեղումների պատճառով այսօր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Լարսի հատվածում երթևեկությունը սահմանափակ է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսակցորդների համար թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է:





