Բաքվում չորեքշաբթի օրը կայացած Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նիստի առանցքային թեմաներն էին էներգետիկան և անվտանգությունը, խորհրդարանական ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության դերի ուժեղացումը, ինչպես նաև ԵՄ արևելյան հարևանների տնտեսական բարեփոխումները, հաղորդում է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության մամլո ծառայությունը: Բանաձևերն ընդունվել են բոլոր այս հարցերի շուրջ, ևս մեկ բանաձև կոչ է արել պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել Յուլիա Տիմոշենկոյին: «Այս նստաշարջանն ապացուցեց, որ մենք դասեր ենք քաղել մեր փորձից, այն բոլոր գործընկերների ընդհանուր ջանքերի նշանն է հաջողության հասնելու համար»,- ասել է Եվրանեսթի համանախագահ, Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար, պատգամավոր Բորիս Տարասյուկը:
Քրիստիան Վիգենինը՝ «Եվրանեսթի» համանախագահը, բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի կարողությունները բանակցությունների մեկ սեղանի շուրջ գտնվելու համար՝ չնայած դժվարություններին: «Այն, ինչ մենք տեսանք այս նստաշրջանում, եվրոպական մոտեցում է, և ես հպարտանում են դրանով»,- ասել է նա և հույս հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը «հավերժ չի տևի»: Վիգենինը նշել է, որ «Եվրանեսթը» նախատեսված չէ երկկողմանի հակամարտություններ լուծելու համար: «Եվրանեսթն» ընդունել է 5 միջխորհրդարանական բանաձևեր.
1. Էներգետիկ անվտանգության ընդհանուր սպառնալիքների մասին նախազգուշացում. բնապահպանական ոլորտը պետք է ավելի կարևոր դեր խաղա Արևելյան Եվրոպայում էներգիա արտադրելու մեջ:
2. Խորհրդարանների դերի և տեղի ամրապնդման կոչ: Անհրաժեշտ է վճռականորեն դիմակայել ժողովրդավարության ապագա մարտահրավերներին: Բանաձևում մասնավորապես նշվում է, որ գործընկեր-երկրներում գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, ժողղովրդավարական և անցկացվեն ԵԱՀԿ չափանիշներին համապատասխան
3. Արևելյան գործընկերների տնտեսական մերձեցման աջակցության պահանջ: Ադմինիստրացիայի կառուցվածքային տնտեսական և հասարակական բարեփոխումներ, որոնց Արևելյան գործընկերության երկրները պետք է ենթարկվեն ԵՄ հետ խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնգիր կնքելու համար:
4. Քաղաքացիական հասարակության իրավունքների և հնարավորությունների ընդլայնման կոչեր: Ինչպես Արևելյան գործընկերության շատ երկրներում, քաղաքացիական հասարակության իրավունքները և ազատությունները սահմանափակ են, հատկապես ասոցիացիաների և հավաքների ազատության իրավունքը
5. Բանաձև, որը կոչ է անում պատշաճ բուժում տրամադրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին:
Եվրանեսթի երրորդ հերթական նստաշրջանը տեղի կունենա Բրյուսելում 2013-ին մայիսի 28-29-ին:





