AM
7 Ապրիլ 2004 - 14:23 AMT

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Օրերս Բրյուսելում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման հարցերը քննարկեց Եվրոպական հանձնաժողովի առեւտրի հարցերով գլխավոր տնօրեն Պ. Կարլի ու Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների տնօրեն Հ. Մինգարելի հետ: Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճի ապահովման եւ Եվրամիության երկրներ հայկական ապրանքների արտահանման համար արտոնյալ պայմաններ տրամադրելու խնդիրները: Հայ նախարարը ելույթ է ունեցել նաեւ Անտվերպեն քաղաքի ադամանդագործության ակումբում` ներկայացնելով այդ բնագավառի զարգացման համար Հայաստանում ստեղծված նպաստավոր պայմանները: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպմանը մասնակցել են այդ բնագավառում հայտնի մի շարք ընկերությունների` «Ռոզի Բլու», «Գեմբել», Արժավ», ներկայացուցիչները: