Վերջին օրերին վարչական կալանքի են ենթարկվել ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության 12 ակտիվիստներ: Այդ մասին ասվում է «Արդարություն» դաշինքի կազմում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցության այսօրվա հայտարարության մեջ: Ըստ վերջինիս, ապօրինի բերման են ենթարկվել եւս մի շարք մարդիկ, կատարվել են բնակարանային խուզարկություններ:





