Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի մոտ ժամանակներս եւ բացառապես քաղաքական միջոցներով: Այդ մասին, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, երեկ հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում: «Մենք չենք կարող սպասել նոր պատերազմ սկսվելուն»,- ասել է նա` ավելացնելով, որ հակամարտության գոյությունն արդեն հակասում է ԵԽ-ի սկզբունքներին: «Կարծում եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ջանքերը կիպրոսյան խնդրի լուծման ուղղությամբ, խթան կհանդիսանան նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Եթե հնարավոր է Կիպրոսի խնդրի լուծումը, ապա հնարավոր է նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը», – ասել է Շվիմերը:





