AM
14 Ապրիլ 2004 - 12:41 AMT

ԱՄՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՃԱԿԱՏՄԱՆ ՍՐՄԱՄԲ ԵՎ ԿՈՂՄԵՐԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ

ԱՄՆ-ն մտահոգված է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակով, մասնավորապես, կառավարության եւ ընդդիմության միջեւ առճակատման կտրուկ սրմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը: «Մենք երկու կողմերին կոչ ենք անում երկխոսություն սկսել, որը կթուլացնի լարվածությունը եւ քաղաքական գործընթացը կկենտրոնացնի շարունակվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների վրա: Հարձակումները, շուրջկալությունները քաղաքական կուսակցությունների գրասենյակների վրա, ընդդիմության ակտիվիստների մեծածավալ կալանքները եւ ձերբակալությունները չեն նպաստում քաղաքական երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծմանը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել խաղաղ հանրահավաքների դերը եւ ձեռնարկել բոլոր միջոցները` բռնությունները կանխելու համար», – ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ: