AM
15 Ապրիլ 2004 - 12:06 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ ՊԱՀՊԱՆԵԼ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 14-ի երեկոյան կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն են հայտնել ՌԴ նախագահի մամլո ծառայությունում, Վ.Պուտինի խնդրանքով Ռ.Քոչարյանը ներկայացրել է «ներքաղաքական լարվածության առաջացման հետեւանքով Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականները»: «Ռուսաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ բարեկամական Հայաստանի ղեկավարությանը կհաջողվի օգտագործել երկրում կուտակված ժողովրդավարական բարեփոխումների զգալի ներուժը` կայունությունը եւ օրինականությունը պահպանելու նպատակով», – հայտնել են ՌԴ ղեկավարի մամլո ծառայությունում: