AM
16 Ապրիլ 2004 - 13:23 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ Ստիվեն Մանն այսօր Պրահայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ միջնորդների հանդիպումից անմիջապես հետո կայցելի Երեւան եւ Բաքու: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը` անդրադառնալով Վաշինգթոնում Հայաստանի դեսպանությունում Ս.Մաննի հետ վերջերս կայացած հանդիպման արդյունքներին: Դեսպանի խոսքերով` Ս.Մանը բազմիցս այցելել է Հայաստան, նրա վերջին այցելությունը կայացել է 1992 թվականին, երբ գործուղվել էր Երեւան հատուկ առաքելությամբ` բացել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: «Այնպես որ կարելի է համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը Հայաստանում ԱՄՆ գործերի առաջին հավատարմատարն է եղել», – նկատել է Ա.Կիրակոսյանը: