AM
16 Ապրիլ 2004 - 15:54 AMT

«ՎՈԼԳԱԲՈՒՐՄԱՇԸ» ԴԱՐՁԱՎ «ՆԱԻՐԻՏԻ» ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

Այսօր Երեվանում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի քիմիական արդյունաբերական հսկա «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի փաթեթը «Վոլգաբուրմաշ» միջազգային հոլդինգին վաճառելու մասին: Նշենք, որ մինչ այդ «Նաիրիտի» մենաշնոհատեր էր հանդիսանում «Հայկապբանկը»: Ինչպես հայտարարել է «Վոլգաբուրմաշի» լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Զավերտյաեւը, «Նաիրիտի» նոր տերերի առաջնահերթ խնդիրը կդառնա ձեռնարկության դիրքերի վերականգնումը Ռուսաստանի սինթետիկ կաուչուկի շուկայում: Նրա խոսքերով` «Վոլգաբուրմաշը» ձեռնարկության վերակառուցման նախագիծ է մշակել` բուտադիենի արտադրության վերսկսման նպատակով: Նախագծի արժեքը կազմում է 5 մլն դոլար: Ընդսմին Զավերտյաեւը հրաժարվել է հայտնել «Նաիրիտի» բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի արժեքը, պահպանելով կոմերցիոն գաղտնիքը: Նրա խոսքերով` 2003 թվականի հունիսից սկսած «Վոլգաբուրմաշ» հոլդինգը 3,5 մլն դոլար է ներդրել «Նաիրիտում»: