AM
19 Ապրիլ 2004 - 12:50 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՎՐԱՑԱԿԱՆ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԿՆԵԼՈՒ ՓՈՐՁԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ

Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ հանրապետությանը հարկավոր է ուժեղ նախագահական իշխանություն եւ խորհրդարանական ընդդիմություն: «Ես համոզված եմ, որ Հայաստանում դեռ երկար տարիներ հարկավոր կլինի ուժեղ նախագահական իշխանություն»,- հայտարարել է նա «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Ռ.Քոչարյանը կարծում է, որ ընդդիմությունը լինելով Վրաստանի իրադարձությունների ազդեցության ներքո, որոշել է տեղափոխել այդ իրավիճակը հայկական իրականություն: «Արդյունքում` ունենք այն, ինչ ունենք: Դա թյուրիմացություն է, քանի որ չի կարելի համեմատել մեր իրականությունը վրացականի հետ: Եվ դա անտարակույս ժամանակավոր երեւույթ է», -ասել է Ռ.Քոչարյանը: